Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/366

Այս էջը սրբագրված է

Դե, Փարիզը կենարո՛ն է, Առա՛նցքն է աշխարքի: Ի՞նչ կըլիներ աշխարք, Թե չքանար Փարիզը Քաղաքների շարքից... Թե որ միս է՛լ չտան — էլ ինչո՞ւ են շնչում գավառները. Բանվորական թաղերն էլ ինչո՞ւ են» Օ, չգիտե՜ք միթե՝ Փարիզում մեռնելը — Հանույք է» երկնային մի չու է...


Ու մեռնում են: Մեռնում են խմբերով: Տեղերը բռնում են — Մերոնք: Դեւղի շուկան սիրո Տոններով ղրկում են հղկած միս: — Թե չլինեն մերոնք — Բուրժույը ո՞ւմ քամի...


Գիշեր է: Մյուր Ֆեդերե՜: Նստել եմ՝ հենված մի քարի: Ներքևում հևում է վիթխարի Փարիզը... Օ, վիթխարի' Փարիզ…


էնտեղ Փարիզը Եփում է եոանդ ու արկած: Տագնապից դղրդում է երկիրը: — Թագավոր է էնտեղ — առարկան. Դիկտատոր է — Ի՛րը: Ամբոխների մեջքին Նստել, ոնց որ վիշապ՝ Քշում է, ուր որ կուզե: Մարդը — անհա՛յտ է լոկ Մի գտնելի նշան.—