Հոնդում է արդեն ռադիո-կանչը:
Ինձ էնպես է արդեն թվում թե —
Պայթում եմ թնդանոթում նստած:
Ականջիս թնդում են.—
«— Հնդկաստանում բունտեր,
Մարոկկոն ապստամբ...
Ընդնանուր ցույց,
Գործադուլ:
Տեռոր...»:
Հանկարծ լռում է ողջը,
Ոնց որ սրբեն էռով,
Հետո —
Ցնցվում է օդը
Մի նոր ձեռով։
Թնդում է կրկին ականջիս
Մի ահռելի հռինդ:
Լցնում է աշխարհի լայները.
Հետո
Խտանում են ձայները.
Բռռում են քով-քովի...
Ականջս ճանաչում է կանչը...
Խոսում են Մոսկովից։ —
Թնդում է սիրտս,
Լցվում է ցնծուն կրակով: —
«— Բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորի՜ն,
— Լենինյան նոր զորակո՜չ:
— Մտել են էոկապե քառորդ միլիոն բանվոր
_ 5000000 պիոներ:
— Բան —
— Գյուղ.
— Ջին -
— Կոմ —
— Թղթակից,