(պոեմ երգիծական և ողբերգական)
Բուրդը գրին ու գզեցին...
ԱԹ․ ԽՆԿՈՅԱՆ
Ցերեկի վազքից, հոգսերից հոգնած՝
Տուն վերադարձա գիշերի կիսին։
Իսկույն քնեցի։ Եվ մեկ էլ, հանկարծ,
Մի երազ տեսա հայ ազգի՛ մասին։
5
Ես չեմ հավատում ո՛չ մի երազի։
Բայց արթնանալիս վախեցա, ասի.
Վատ բան է ասում իմ երազը այս՝
Ինչ էլ որ լինի — տեսիլ թե երազ —
Ինչ էլ որ չինի — պատմեմ աշխարհին,
10
Թող օրը անցնի — ու հետը բարին։
|
|