Բնել էի խոր։ Աչքերիս առաջ
Փռվել էր մի մութ, անթափանց մշուշ։
25
Կուրծքս բարձրանում ու իջնում էր ցած՝
Զգում էի, որ քնել եմ անուշ։
Բնել էի խոր։ Եվ ահա հանկարծ
Թվաց ինձ, որ ես բարձրանում եմ վեր։
Սիրտս մի մթին տագնապով զնգաց
20
Ու սուր կարոտով սկսեց ցավել։
նախ թվում էր ինձ, որ թռչում եմ ես,
Բայց տեսա հետո, որ վերը, օդում,
Կախվել է հոգիս, որպես աչք հրկեզ
Ու վարը իշխող խավարն է դիտում։
25
Ու սո՜ւր հաճույքից ճչում էի ես,
Բայց խորթ էր ձայնս՝ մի կարկառ հնչյուն։
Զգում էի լոկ, որ երկնի միջում
Կախված է հոգիս, որպես աչք հրկեզ։ —