Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/50

Այս էջը սրբագրված է

215 Հասկանո՞ւմ էք դուք մտքով վերահաս,
Թե ի՞նչ են ասում կարճ խոսքերը այս...
Հայոց աշխարհում հրդեհ է կրկին․․․
Այսինքն այնտեղ երեխա ու կին
Վառվում են հիմա անխիղճ կրակում
220 Ու կյանք են հայցում, ու կյանքի փրկում։
Ընկերնե՛ր, սակայն խոսքերը այս խուլ
Որքան էլ հնչեն անհույս ու տխուր, —
Ընկերնե՛ր, այս սև խոսքերում անգամ
Մի բան կա՝ անչա՜փ մխիթարական․
225 — Դուք տեսաք կարծեմ, որ մի քիչ առաջ,
Դեպի հեռավոր ուղիներն հառած
Իր աչքերը սև, կրակոտ ու վառ—
Մեր ընկեր Ահոն ընկավ ճանապարհ։
Ես դեռ չեմ ուզում շեշտել, որ նրա
230 Գոյությունը լոկ՝ մեր երկրի վրա
Կբավե արդեն, որ ցրե իսկույն
Ամեն մի անմիտ հուսահատություն
Եվ ո՞վ չըգիտե նրա փառքը մեծ․
Նա որ տեղ հասավ ու զանգը տվեց,
235 Զանգը մարտակոչ, աշխարհասասան —
Կհիշեն իսկույն ուխտը սրբազան
Ու եզերքներից, կողմերից հեռվի
Դուրս կգան նորից մի ահեղ կռվի,
Եվ մենք, անվհատ, անվախ, անձնվեր—
240 Կերթա՛նք փրկելու ժողովուրդը մեր․․․
Ու շունչ կքաշե մեր ցեղն արնաքամ-
Օ, ա՛յս է ահա մխիթարական․
Օ, ստրուկ է նա, ով որ սիրտը դող,
Յուր կյանքի համար կռվել չի կարող։
245 Նա՛ է այս կյանքում ապրելու արժան,
Ով աստվածային ցասումով դաժան