Ու շուրջս խավար է։
Ոլ շուրջս մշուշ է
Ու մահ։
20
Գիշեր է — ու վարը
Հիմա
Խարխուլ, խուլ ծփում է
Խոնավ
Խորխորատը
25
Հնի
Թափվում է, թափվում է
Արյան պես կարմիր մի
Գինի․․․
Հեյ ո՞ւր եմ հիմա ես —
30
էս ո՞ւր եմ—
Ես ո՞ւր եմ
Հասել․
Եվ ո՞ւր է,
Երկի՛ր ի՛մ,
35
Քո հուրը —
Փրփուրը —
Լուսե։
Էն ո՞վ է սրտին քո
Դրել իր
40
Կապարը —
էն ո՞վ է թքել քո
Հրին.
Հե՜յ ո՞վ է կոփել կուռ,
Անդուլ այս խավարը՝
45
Մահե շիրմաքարը
Լռին։