Եվ ո՞վ է
Տվել քեզ
Այս խեղճ հոգնությունը,
50
Այս խեղճ հոգնությունը
Հիմա֊
Երբ քո հոգնությունը
Քարի հոգնություն է—
Քարի՜ հոգնություն է
55
Ու մահ։
Իսկ է՞ն, որ թռել ես,
Հոգով
Փրփրել ես,
Սրտում քո կրել ես
60
Հուրե՜ր ու հուրե՜ր.
Հազա՜ր դար քո կամքը
Կոփել ու կռել ես —
Սրել ես քո կամքը
Հրե...
65
Իսկ է՞ն, որ սրտիս մեջ
Հազա՜ր դար կրել եմ
Քո քաղցր գալիքը լուսե.—
...Օրերը եկե՜լ են,
Օրերը հասե՜լ են,—
70
Ու հուրը դարձել է քո — սև.․․
Եվ ի՞նչը,
էլ ինչը
Պիտի փոթորկի քո
Հին սիրտը —իմ սիրտը հիմա.
75
էլ ո՞ւմ նետե՛մ ես