Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/72

Այս էջը սրբագրված է

Ու սիրտս տված մահի անուրջին,—
Մա՞հ էի տենչում, —
Բայց տեսա հանկարծ քո դեմքը վերջին
20 Այս աղջամուղջում։

Թո դեմքը տեսա, որպես սրբազան
Մի զոհաբերում․
Թո դեմքը տեսա աշխարհասասան
Այս հրդեհներում։

25 Եվ քեզնով հարբած՝ կանչերի՜ նրանց
Հրդեհի պարին,—
Եվ կյանքս տվի, պարզ ու սրտաբաց,
Վառվող աշխարհին․․․

III



Սո՛մա, ես գիտեմ՝ մի աղջիկ ես դու,
30 Երկնային մի քույր,
Որ տալիս է մեր սուրբ ծաղիկներին
Թույն, թախիծ ու բույր։

Երկնքից իջած քո ցո՛ղն է սերում
Բույսերը բոլոր.
35 Քո՛ւյր, ապրում ես դու մեր սուրբ բույսերում
Թաղցր ու ահավոր։

Մենք այդ բույսերից խմիչք ենք շինում,
Գինի հրակեզ,
Եվ այդ սրբազան խմիչքով հարբած—
40 Ցանկանում ենք քեզ։

72