Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/75

Այս էջը սրբագրված է
Վառվել է վառ

Բայց հրդեհվել չի կամեցել

Աշխարհը քար։


95 Ո՞վ չի տեսել, երր իջնում է թանձր գիշեր-
Շիրիմներից դուրս են թռչում ոսկի լույսեր։
Փոշիացող ոսկորներից Լույս է ծորում․
Գինի՛դ է այն, որ չի վառվել մարդու օրում։
Գինի՛դ է այն, որ զուր հուզվել, բայց չի՛ վառել՝
100 Գինի՛դ է այն, որ մարդ իր հետ վա՛ր է տարել․

Ու գիշերի թանձր մթում—

Հրե մի սուր —

Դուրս է թռչում գերեզմանից՝

Վառվում է զուր...

105 Սո՛մա, գինիդ, որով հարբել,

Խենթ ենք հիմա —

Դա՜ր ու դարե՜ր տվել է մեզ

Երկունք ու մահ.

Մա՛հ է տվել ու գերեզման,
110

Հող ու անհուն —

Որ դուրս թռչի, ազատ վառվիր

Գերեզմանում․․․

Ու չէր վառվում դա՜ր ու դարեր

Աշխարհը քար.

115Հիմա վառվեց․․․ Խե՜նթ ենք մենք էլ

Ու խելագար։ —


Պա՜ր ենք բռնել խելագար,
Հրդեհում ենք ու վառում—
Այն ամենը, ի՛նչ որ կար
120 Հազարամյա աշխարհում։

75