Ու գալիս են անվե՜րջ, անվե՜րջ
170
Ամբոխները ահագին
Որ կյանքը հին ու սնամեջ
Ողջակիզեն կրակին։
Ու հուրն ընկած, անդարձ, անել,
Այրըվում է կյանքը քար—
175
Ու հրդեհում պար են բռնել
Ամբոխները խելագար։
Ու արյունը մեր, խառնըված հրին,
Վառվում է հրում` զո՛հ է սրբազան—
Ու ժպտում է քո դեմքը աշխարհին
180
Այս հրդեհներում աշխարհասասան...
...Թվում է հիմա կյանքը իմ հոգուն
Մի ոսկի տեսիլ․
Ինչ լա՜վ է, Սո՛մա, որ կյանքի հոգուն
Հիմա՛ եմ հասել․
185
Ինչ լա՜վ է, Սոմա, որ քո կրակում
Վառվում եմ ես էլ․․․
Կվառվեմ հիմա, որպես զոհ կամքիդ
Ու զոհաբերում,
Եվ եթե մարի հրդեհը այս մեծ,
190
Որ չունի մարում—
Դու էլի՛ հազար հրդեհ կվառես
Այս չար աշխարհում․․․