Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/93

Այս էջը սրբագրված է

Հաղթ շենքերի պատերը հաղթ որոշվում են

հետզհետե,


320 Երևում են ահա հպարտ ծխնելույզները երկաթե...
Ու բորբ սրտում ամբոխների թո՛ւնդ է առնում

կարոտը վառ,


Երկինքներում լուրթ ալքերի վառվում է տենդը

հոգևար...


Բորբ ալքերով, նայում են մեծ, խավարակուռ

զանգըվածին —


Ու վառվում է սիրտը նրանը, որպես հրդեհ

արեգնածին...


225 —Պիտի երթան առա՜ջ հիմա, պիտի առնեն

քաղաքը մեծ,


Պիտի թափե՛ն նրա վրա հազարամյա

մաղձը իրենց։


Քանդե՜ն պիտի ու ավերեն, տեղը փոշի՜

պիտի փռեն —


Հազարամյա քաղաքը այդ քանդեն պիտի ու

ավերեն։ —


Այրե՜ն պիտի, խելագարված պիտի պարե՜ն

հրդեհներում,


230 Ու կարմրավառ կրակ ու կայծ պիտի փռեն

երկրի հեռուն։ —


Ու մնացած մոխիրը ձիգ պիտի այրե՜ն

նրանք նորից,


Որ կյանքը հին, որպես փյունիկ, չբարձրանա՜

մոխիրեերից»...


Քամո՜ւն տալով մոխիրը այն, որ տանի ու

ես չբերի։


Դեպի հեռո՜ւն պիտի երթան դեռ չծնված արևների...