Սա՛ է վերջին կռիվը
10
Եվ պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը
Աշխարհը կփրկե։
Ոչ—ո՛ք չի տա՛ մեր փրկությունը,
Ո՛չ խենթ հերոսը, ոչ արքա՛ն.
15
Մենք պետք է մեր ազատությունը
Կռենք ձեռքով մեր սեփական։
Որպեսզի շուտ փշրենք մեր լուծը
Եվ ետ խլենք ողջ հողը մեր —
Խփե՛նք մուրճերը, տանք մեր ուժը,
20
Քանի երկաթը տաք է դեռ։
Սա՛ է...
Լոկ մե՛նք, ճորտեր ու բանվորներս,
Ունենք անխախտ մի իրավունք
Ասել, որ հողը մե՛րն է, մե՛րն է —
25
Կորչի՝ հարուստը թող տզրուկ։
Եվ երբ պայթի մեծ փոթորիկը
Եվ կուշտ շները չքանան,
Նորից երկիրը և երկինքը
Մերն ե՛ն ու մերը կմնան։
30
Սա՛ է վերջին կռիվը
Եվ պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը
Աշխարհը կփրկե։