Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/113

Այս էջը հաստատված է

Արագ։
Կարդում է․
Թանկագին միսիս,
Հինգշաբթի երեկո գործազուրկների օգտին կայանալու է շքեղ պարահանդես։ Ներկա կլինի Լոնդոնի ամբողջ և սոցիալիստական բոմոնդը։ Կանցնեմ ձեր ետևից։
Համբուրում եմ։

Ձեր՝ Մ․


ՊԱՐԱՀԱՆԴԵՍԸ


Շոգ։
Շիք։
Բլճակ (խմբ.)
Լոնդոնի սոցիալիստական բոմոնդը։
Սնոուդեն ամուսինները։
Մակդոնալդը։
Առաջարկում է թևը։
Ախ—
Ուխ—
Օխ—
Մեսիս Սնոուդենն ընդունում է։

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԷԿԻՎՈԿ


Միսիս Սնոուդենը և միստր Մակդոնալդը

պարում են

Հարևան ֆոյեն։
Միսիս Սնոուդենը և միստր Մակդոնալդը

մտնում են թևանցուկ։

Համբույր։
Գրկախառնում։