Միստր Սնոուդենը չոքում է։
Միսիսը մեկնում է մի մատը—
Միստրը համբուրում է։
Հայացք՝ իրար։
Ժպիտ։
Համբույր։
Գրկախառնումն։
Հաշտություն։
Շոյվում են, ոնց որ մի զույգ կատու։
Միստր Մակդոնալդի կաբինետը։
Միստր Մակդոնալդը։
Լակեյը ներս։
Նամակ։
Ես հետաքրքիր դրության մեջ եմ․․․ ես կորած եմ...
Միստր Սնոուդենը կարող է իմանալ․․․ Ախ, այն երեկոն․․․
Ի՞նչ կասի Լոնդոնի սոցիալիստական կարծիքը․..
Փրկի՛ր․․․ Սպասում եմ այս երեկո։ Շու՛տ, շու՛տ, շու՛տ...
Քո՝ Ս․
Միստր Մակդոնալդի կաբինետը։
Միստր Մակդոնալդը։
Նամակը նետում է գետին։
Քայլում է պատեպատ։
Պոկում է մազերը։
Աչքերը,
Վախ։
Սարսափ։