Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/123

Այս էջը հաստատված է

Իլյիչը հանգիստ է։
Նստում է։
Ցույց է տալիս ոջիլը։
Իլյիչը ծիծաղում է․
Իլյիչը— մատը հեռուն։
Մշուշ։
Չէ՛.
Ոնց որ ուրագան է։
— Ուրվակա՛ն է թափառում
Եվրոպայում—

ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ


Եվրոպա։
Քարտեզը— վերից։
Ֆրանսիա,
Անգլիա,
Գերմանիա,
Ավստրիա—
Ողջը ալ է։
Վրայից— ուրվականը՝
Բանվոր․
Հեծել է դրոշին.
Դրոշին՝

Կեցցե
Կոմունիստական
Ինտերնացիոնալը


Միսիս Սնոուդենի ուղեղը։
Ուղեղում— թռչում է ոջիլը։
Ֆրանսիա,
Անգլիա,