Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/125

Այս էջը հաստատված է

Ոջիլը ետևից։
Աստոժենկա։
Նարկոմպրոս։
Ընկ. Լունաչարսկու կաբինետը։
Միսիս Սնոուդենը— ներս։
Փրկեցեք. փրկեցեք. փրկեցեք.
Գոնե դուք,
Միստր Լունաչարսկի․
Խնայեցեք Դանտեն․
Շեքսպիրը.
Միսիս Սնոուդենը մատը դեպի դուռը.
Ընկ. Լունաչարսիկ, իհարկե, տեսնում է։
Վերցնում է միսիս Սնոուդենի բլոկնոտը։
Գրում է․
Հիշատակ միսիս Սնոուդենին

ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
(Սոնետ)


Օ,Մի՛սիս Սնոոլդեն, օ, հրեշտակ,
Ձեզ սարսափեցնում է մեր ոջիլը։
Բայց, հասկան՞ում եք —или —или
Կամ կոմունիզմ, կամ շղթա։

Մենք կհաղթենք. օ, ժամանակ
Դուք կտեսնեք մեր ոսկեդարը։
Մեր դատը սուրբ է և արդար է։
Մեր գործը մի՛շտ, մի՛շտ կմնա։

Օ, մեծ ոգի դու, քնքուշ փերի.
Այն, ինչ տգեղ է ու արատ է—
Հավետ մնալու է էս ափերին։

Օ, հաղթելու է պրոլետարիատը.
Եվ նոր Շեքսպիր ու Դանտեներ
Կգան, կգա՛ նո՛ր Կանտեմիր․․․