Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/127

Այս էջը հաստատված է

Կրակում են,
Ա՜,
Օգ—նե—ցեք.—
Բարբարոսներ.
Նրա՞նց—
Սպանե՞րին—
Ծո՞վը...
Միսիս Սնոուդենը սարսափից գինով է։
Ոջիլը թռչում է։
Արխանգելսկ։
Բանակ։
Հազարավոր խոսակցություն։
— Ա, մերոնք են.
Նորից բալշևիկներ։
Թոփ,
Թունդ,
Թնդանոթ—
Ախ.
Թռցրին—
Փախչում են,
Ձկան—
Սարսափ է ընդհանուր։
P. C. Ф. C. P.
Ոջիլը թռչում է։
Միսիս Սնոուդենը վրան։
Փարվել է վզին—
Ոջիլը ոնց որ դև է։
Ձյուն։
Բուք։
Քամի է։
Ուրագան։
— Մնացին ետևը։