Ահա սահմանն անցան։
Ահա իջան։
Զառանցանք էր—
Չկա
Ռիգա։
Էքսպրեսս։
Կուպե։
Միսիս Սնոուդենը։
Դեմը—
Գերմանիա,
Ֆրանսիա,
Պադեկալե,
Լամանշ,
Դուվր,
Լոնդոն—
Ավտո,
Լիֆտ,
Բնակարանը,
Ննջարանը․․․
Մշուշ։
Միսիս Սնոուդենի ննջարանը։
Միսիսը ներս։
— Ահ,—
Միստր Սնոուդենը։
Գրկախառնում։
Համբույր։
Միստր Մակդոնալդը։
Հայացքը նման է երազի։