Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/130

Այս էջը հաստատված է

Պառկում է։
Միստր Սնոուդենը մնում է մոտը։
Մշուշ։

ՀԱՋՈՐԴ ԱՌԱՎՈՏԸ


Միստր Մակդոնալդի կաբինետը:
Միստր Մակդոնալդը։
Թերթ է կարդում։
Լակեյը ներս։
Նամակ։

Հոգյակս,


Ես հիվանդ եմ... ես խելագարվում եմ... ինձ հետապնդում է բալշևիկյան ոջիլը... Կոմունիզմի ուրվականը.․. Այն ամենից հետո, որ ես ձեզ պատմեցի, միայն ապուշները կարող են կողմնակից լինել դասակարգային կռվին... Այդ բանի առաջն առնելու համար ես մի հանճարեղ միտք հղացա... բայց լավ կլինի, եթե դու հայտնես միստր Սնոուդենին... Ա՛յ թե բանն ինչումն է... Համոզեցե՛ք միստր Սնոուդենին, որ նա վաղնևեթ առաջարկ մտցվի պարլամենտ— Անգլիայում կոմունիստական կարգեր ստեղծելու մասին... Քանի ուշ չէ, քանի դեռ չի եկել Մեծ Ոջիլը, թող Անգլիայում կոմունիզմ մտցվի... միայն թե պարլամենտը մնա։ Թագավորն էլ թող մնա։ Հնդկաստանն էլ։ Ի՞նչ պիտի անի մեր ամայի կղզին առանց Հնդկաստանի... Եվ միստր Սնոուդենը— առանց պարլամենտի... Հասկանո՞ւմ եք՛ միայն թե անպայման, անպայման, կոմունիզմ լինի... Ձայների մեծամասնություն— և վերջ... Թող վաղնևեթ մտցվի։ Սպասում եմ քեզ։