Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/14

Այս էջը հաստատված է


* *

Արևի նարնջե ֆոնին
Տեսնո՞ւմ եք
Դուք
Թեք—
5 Երկաթե պրոֆի՛լը իմ...

Ի՞նչ է`
Սովո՞ր էիք
Կոպեկնոց դրամի վրա
Արքայի դեմք տեսնել...
10 Հիմա ե՛ս եմ
«Որդի բանվորի—
Իմ դեմքն է հիմա հուրհրան
Քանդակվել արևին լուսե։

Ի՞նչ է՝
15 Մթամած նաշերում ձեր թեն
Վահրե՞ց ձեր հոգին հաղթական
Երբ տեսաք իմ դեմքը երկաթե՝
Արևի ֆոնին քանդակած․․․