Է՛յ,
Բարձրացիր.
Գնա՜նք—գնաց՜նք—գնա՜նք։
Հայաստանից—Թունիս։
5
Դոն։
Լոնդոնից—Դունայ։
Միլիոն տոնն ուժ,
Միլիարդանոց տոննաժ։
Երկաթից ու կամքից է մեր շոգենավը։
10
Մեր շոգենավը— մե՛նք ենք։
Մեր կամքը միլիարդի— մեր դինամոն է։
է՜յ—է՜յ,
Ով կա վրեն։
Ով որ կա— պատրա՛ստ միշտ։
15
Ով որ կա— թող չքնի։
Դեռ հեռու է ցամաքը։
Փոթորիկը դեռ ընդդիմանում է։
Ցամաքը դեռ ու՞ր է.
Ահա Լոզանը,
20
Ահա Ռու՛րը։