Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/142

Այս էջը հաստատված է

Մեր նավը կոչվում է դիկտատու՛րա։
Ռեյսը— էստեղից կոմունիզմ։

Մեր դեմ ոչի՛նչ չկա որ դիմանա։
Երկի՞նքը.
25 Երկինքը ծեր կանանց խաբի թո՛ղ։
Կրո՞նը։
Աստվածային կապե՞ր․․․
Մեր կրոնը կոչվում է— «Կապիտալ»,
Մեր կապը— Р. К․ П․
30 Մեր դեմ— եդե՛մը Մարքսի գծած,
Մեր դեմ— Կոմունը։
Մե՛րն է,
Կիսաբա՛ց է։
Էն, որ երազե՛լ ենք․
35 Սավետական կարգեր էլեկտրիֆիկա՛ցիա։

Մեզ գտել—
Նետել է Հոկտեմբերը։
Հոկտեմբերը—
Զնդանն էր մեր գնդերի։
40 Հոկտեմբերը կապեց Հնդուչին ու Դունայ։
Հոկտեմբերը բերեց մեզ—ռումբ։
Հոկտեմբերը բերց մեզ—թնդանոթ։
Միլիոն տոնն ուժ։
Միլիարդանոց տոննաժ։
45 Հոկտեմբերը մեր տոնն էր ընդհանուր։

Կամք։
Զգված մկա՛ն էր Հոկտեմբերը։
Ռումբ։
Թմբուկ։