Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/15

Այս էջը հաստատված է


ԱՂՋԻԿԸ


Շատ սիրով՝ Շադունցին

Աչքերը...
Այդ ի՞նչ էր.
Կանգնել էր—նայում էր խոսողին։
Աչքերում... նստել էր գյուղի կոմբջիջը՝
5 Տագնապը
Գրգիռը,
Կամքը հողի։

Եկել էր գյուղից։
Հազիվ ունենար նա— տասնըյոթ տարի։
10 Գյուղի կոմբջիջը
Ղրկել էր աղջկան
Համագումարի։

Աղջիկը շիկնել էր։
Կարծում եք՝ սիրու՞ց էր նրա կարմրությունը...
15 Օ, ո՛չ.
Նա լսում էր շուրջի շշուկները,
Զգում էր, որ սիրտը ուռչում է,
Պայթո՜ւմ է...

Բանվոր էր խոսողը։
20 Ու խոսքը — նման էր երգի։