Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/153

Այս էջը հաստատված է

Մենք քեզ ճանկել ենք էլ—
Առույգ,
Արագ,
Արի՛։

25 էլ մեր հատու
Կամքը կտանք—
Քե՜զ, գիտություն,
Քե՛զ, աշխատանք։

Մեր մեջ եռում է տիեզերքը։
30 Մեր կրծքերու՜մ է։
Է՜յ,
Դողացե՜ք
Մեր կյանքը— կա՜մք է,
Ձիրք է,
35 Ձեռք է։
Կարող ենք հողը սղոցել։

Կյանքն— աերո,
Կամքն— օդաչու։
Ուզենք—
40 Կուզե՞ք ուզեք—
Արևը զենիթից մեզ կտա չու։
 
Էյ, ցնդածնե՜ր,
Մարս, Լուսին, Ուրան․
Մե՛զ խնդացե՜ք,
45 Ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜։

Մենք— պրոլետար,
Կամքը մեր— ռումբ։
Ա՜—ռ ռ ռ ռ ռ...
— Միշտ հեռուն, հեռուն, հեռուն, հեռուն։