Շուրջս — անծանոթ է.
Ինչ որ մի բան դեմից մոտենում է փութով. . ․
20
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Դեմս— աշխարհն է,
Երկրագունդը —
X տարի հետո․․․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
25
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Ներքևը —
Ցանցեր, ցանցեր, ցանցեր։
Ներքևում հևում են։
Հևում է հովը։
30
Հովը ոնց որ թև է։
Սահում եմ։
Ոնց որ ինձ պահում են։
Իջնում եմ։
Թռչում եմ։
35
Ես թեթև եմ։
Բայց չէ։
Ես անշարժ եմ։
Հևում է սիրտս։
Թևում է դեպի ինձ—
40
Այն ի՞նչ է—
Վարը—
Բարձրանում է․․․
Արև է.
Աշխարհ է.
45
Ելնում է ներքևից։