Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/159

Այս էջը հաստատված է

Բռնում է թևս.
Բարի է.
Երևի— պրոֆեսոր է.
140 Ծեր է։
— Ի՞նչ.
Լուսնի՞ց.
Չէ՛, եu երկրացի՛ եմ,
Ծանո՞թ.
145 — Ո՛չ մի ծանոթ։
Սա ի՞նչ է.
Ախ, հա—
Մեր ժամանակ, գիտե՞ք, սա— գնդացիր էր։
Բայց ներեցեք պարոն.
150 Ձի՞...
էսպես ձի...
Չե՛մ տեսել երբեք ես.
Մեր ձին կենդանի էր։
Մեր ձին խոտ էր ուտում։
155 Ներեցե՛ք, մեր ձին— գեղեցի՛կ էր.
Ավտո՞.
Հա.
Ավտոն դեռ էլի հասկանում եմ...
Բայց ներեցե՛ք պարոն.
160 Ավտոն չէր թռչում— նա գնում էր.
Ի՞նչ.
Թռչե՞նք.
Ես, գիտե՞ք, մի քիչ վախենում եմ․
Ո՞նց.
165 Սրա՞ն.
Հենց ես փոքրի՞ն.
Հենց ես գնդացրի՞ն...