Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/16

Այս էջը հաստատված է

Լսում էր աղջիկը — և տաք կողերում իր
Զգում էր մի քա՜ղցր գրգիռ։

Այդ ի՞նչ էր,
Այդ ի՞նչ էր,
25 Այդ ի՞նչ էր վերջապես...
Լսում էր ճռինչը մաճի։
Սրտի մեջ
Հույզը
Կտրել էր կապից․
30 Սրտի մեջ—աղմուկը տագնապի։
Թվաց թե՝ մի բան կա՝
Հուզու՛մ է, հուզու՛մ է, հուզու՛մ է կողերը--
Ուզում է աճի...

Նման էր
35 Նո՜ր
Օրորի...
Տեսնում էր՝
Հերկը,
Առուն․․․
40 Արևը—լծվել էր արորին,
Արևը— ե՛զ ահագին —
Քաշում էր արորը արևածագի։

Ու սիրտը—պայթում էր։
Տագնա՞պ էր,
45 Տա՞պ էր,
Գրգիռ․-
0, ոչ. մոտենում էր նրան — մայրությունը․․․

Ծնվում էր—նո՜ր մի երկիր․․․