Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/161

Այս էջը հաստատված է

Ես գիտեմ, որ միտքն անքննին է..․
Թռչում է գնդացիրը։
Նա ոնց որ խոսում է.
200 — Ի՞նչ.
Հի՞նը.
— Հինը չկա։
Սանահի՞ն...
Օ, կարծեք երազո՛ւմ եք.
205 Հիմի կուզեք սվին։
Ամաչեցե՛ք պարոն.
Ի՞նչ թնդանոթ...
Տեսնո՞ւմ եք
Վարը—
210 Աշխարհը—
Կոմուն է ընդհանուր.
Հինը—
Քնե՞լ է.
Հինը չկա։
215 Ի՞նչ.
— Այստեղ եղել է Երսովնարկոմը,
Այստեղ— Երռևտրիբունալը,
Այստեղ— Երչեկան.
Կենտրոնը—
220 Նյու—Յորքն էր.
Հետո— Միչիգանը.
Հիմի չկան։

Մոտեցանք։
Աշխա՛րհն է...
225 Նա է։
Դեռ հեռվից ճանաչում եմ։
Ահա Ատլանտյան օվկիանը.