Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/162

Այս էջը հաստատված է

Ահա Ամե՛րիկան։
Ահա Խաղաղականը։
230 Ահա Իտա՛լիան, ոնց որ կոշիկ․․․
Բայց ի՞նչ է.
Ոնց որ ուրագա՛ն է․
Ոնց որ փոշի...
Մշուշ է։
235 Չէ.
Ապակի՛․․․

Ու ապակու տակից— երկիրը, երկրագունդը․․․

Ո՞ւր․
Երևա՞ն...
240 Ծիծաղում է։
Մորուքը քսվում է ուսիս։
Մոտեցանք։
Ոնց որ լողանում ենք։
Իջնում ենք հյուսիսից։
245 Թռանք հարավ էլի։
Ահա իջանք։
Էն ի՞նչ են․
Ինչո՞ւ են թևավոր․
Ասո՞ւմ եք՝ մա՞րդ են․
250 Խա՜—խա՛—խա՜—
Նման են հավերի․․.

Երևանն է․․․
Ծերո՛ւկ, խաբեցի՛ր ինձ։
Ոնց որ Նյու—Յորք լինի,
255 Ոնց որ Սան—Ֆրանցի՛սկո—