Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/167

Այս էջը հաստատված է

Ահա Ժպտում է նա․
Ելնում է դեմս․
Նա ի՛նքն է,
380 Ծանոթը,
Հարազատը․․․
Մոտենում եմ․—

— ԲՅՈԻՍՏՆ է ԼԵՆԻՆԻ․․.


Նա՛ է։
385 Իլյիչը...
Է՜յ,
Լսեցե՛ք.
Շուրջս եկե՛ք,
Հավաքվեցեք մոտս․—
390 Ես նրան ճանաչում եմ,
Նա ինձ ծանոթ է,
է՜յ.
Դուք,
Եթե կաք,
395 Ես — գիտե՞ք— աշխարհի՛ց եմ.
Իսկ սա աշխա՞րհ է,
Ի՞նչ է.
Գուցե պլանե՞տ է մոտակա.
է—
400 Մե՛կ է,
Մե՛կ է,
Մե՛կ է.
է՜յ
Դո՛ւք,
405 Խուրդա—մուրդա՛․․․
Հասկանում եք՝ նրան ես տեսել եմ։
Ապրել ենք մի դարում․
Երբ էր․