Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/169

Այս էջը հաստատված է


ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ԴԵՄՔԸ
Սատիր ագիտ



C. C. C. P.
Ս. Տ. A.
R. F.
D. R.

C. C. C. P.
(Մեզ մոտ)
(Միևնույն ժամանակ պրոլոգ)



Ընթերցող,
Մենք,
Ես ու դուք,
Ապրում ենք С․ С․ С․ P․—ում։
5 Խորհուրդների երկրում։
Այսինքն՝ երկրում մի,
Ուր տեր են բանվորն ու գյուղացին։
Տեր են ո՛չ թե էնպես,
Խոսքով,—
10 Բառացի։
Ինձ ու ձեզնից բացի —
С. С. С․ P․—ում ապրում են 150 միլիոն։