Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/173

Այս էջը հաստատված է

Կհանդիպի ձեզ ինքը—միստր Դոլլարը։
Իսկ էդ միստրը էնտեղ
Մարդ չէ՞հո հասարակ —
45 Պրեզիդենտ է։

Օ, միստր Դոլլարը պրեզիդենտ է թեկուզ,
Բայց անչափ բարի՛ է,
Խոնարհ է
Հասարակ է—
50 Միլիարդեր եք թե դուք...

Միլիարդեր եք եթե —
Երկինքն էլ որ ելնեք —
Դժվար թե հանդիպի ձեզ էնտեղ
էդպիսի մի քեռի—ջենտլմ են։

55 О, միստր Դոլլարը—իսկական հոգի՛ է։
Ծանոթ—անծանոթ նա չունի։
Չի ճանաչում ոչ ազգ, ոչ կրոն։
Չի նայում ոչ դեմքիդ, ոչ անունիդ։
Դուք մեկ եք,
60 Մարդ եք,
Հավասար եք նրա աչքերում —
Ընդամենը— երևակայո՞ւմ եք—մի՜մի՜—լի՜—արդ
թե ունիք․․․

Զարմանո՞ւմ եք էլի։
Ավելի՛ն։
65 Միստր Դոլլարը— իսկական բարեգործ է։
Գործը՝
Հենց Էդ է, ծառայելն է հենց սրան—նրան։
Թեկուզ պրեզիդենտ է—
Բայց հետդ է.