Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/174

Այս էջը հաստատված է

70 Հետդ է— ուր էլ որ գնաս...
Մտնում եք ռեստորան—
Նա՛ է։
Բանկ եք մտնում—
Նորի՛ց։
75 Միլիարդեր եք եթե—
Հետդ է մյուզիկ—հոլլում, ցիրկում,
Պառկում եք քնելու—
Հետդ է․
Աղջիկ է մի չքնաղ․
80 Ռոմանսներ է երգում․․․

Բա՞ս։
Էսպես է էս դենդին։
Ռուսը կասեր՝ нате!
Ոնց որ տեսնում եք՝
85 էս
Պրեզիդենտը—
Ո՛չ միայն զուրկ է փառքից,
Այլ— արխիդեմոկրատ է...

(Չե՞ք հավանում։
90 Ինչի՞։
Էս բոլորը չկա՞ հո մեզ մոտ․․․
Մեզ մոտ,
Որ հյուր էլ գնայիք Իլյիչին—
Շատ—շատ հյուրասիրեր․.. դեռ չեկած

կոմունիզմով..


95 Ավելի՛ն։
Միստր պրեզիդենտը—
Ինչ էլ տաք՛ կլիզի։
Մի բանից է զզվում.