— Իմպերիալիզմից...
100
Չե՞ք հավատում։
Ասում եք՝ խե՞նթ եմ։
Իմպերիալիզմն ինչի՞ն է մի միստրի,
Որին, ոնց որ տեսաք, թե խրճիթ, թե սալոն։
Հիշո՞ւմ եք»
105
Հենց
Էս
Պրեզիդե՛նտն էր,
Որ— 14 պունկտ ներկայացրեց Վերսալում․․․
Չե՞ք հավանում— ի՞նչ է։
110
Դժգո՞հ եք էս երկրի պրեզիդենտից․․․
— Աբա՛ ամբողջ էս—էս—էս—է՛ռիայում
Գտեք էդպիսի մի դենդի․․․
R. F.
(ՖՐԱՆՍԻԱ)
Հիմի գնանք Եվրո՛պա։
Փարիզ։
Հենց որ եկաք Փարիզ—
Դեռ կուպեում գուցե,
5
Կհանդիպի ձեզ— ինքը պ․ Պուանկարեն։
— Բարև՛։—
Կերկարե իր ձեռքը։
Ձեռքը կարմիր է թեկուզ—
Բայց ոչինչ․
10
Չվախենաք․
Ձեռքը ձեռք է։