Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/179

Այս էջը հաստատված է

Ու
Սեղանի տակից—
Կհանի մի փութ թուղթ.․․
Կկարդա՛
105

«Վերսալի դաշնագիր»։

Կետ—կետ,
Պունկտ առ պունկտ
Կհաստատի նա ձեզ,
Որ ունի.. որսալու իրավունք։
110 Ինքը։
Կարող եք— և դուք։
Որսացե՛ք —
Թե կուզեք որսալ։
Կեսը ձեզ—
115 Կեսը—
Կբերեք Վերսալ..․

Զարմանքից կծում եք ձեր շրթունքը։
Թե մի աչք ունեիք— արդեն չորս է։
Չե՛ք հասկանում․
120 էդ
Դեռ
Իրավունքը․
— Բա ո՛րսը
Մտածում եք՝
125 — Ինչի՞ս է իրավունքը,
Մի թուղթ է, թե որ սին․․․

էստեղ երկրորդ անգամ
Կկծեք ձեր շրթունքը.
Երևակայո՞ւմ եք.