Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/180

Այս էջը հաստատված է

130 Պ․ Պուանկարեն —

Կողմնակից է
մի՜—մի՜—այն— զուտ—երեկ—
նա—յին— որ—սի.․․

Բա՞ս։
Պարոն Պուանկարեն—
Կատարյալ ջենտլմեն է։
135 Չի՛ զարկի ձեզ երբեք—
Եթե դեմն եք։
Որսին սիրում է զարկել —
Մի- մի֊այն երկնքում։
իսկ թե դեմն էք։
140 Երբե՛ք։
Ո՛չ մի դեպքում։

Հենց էս է պատճառը,
Որ պ. Պուանկարեն—
Մի աչքը— Աջա՛րիա,
145 Մյուսը— Մոսուլ է հառել...

էսպես է Պուանկարեն։
Ասպետ է։
Խոսքի տե՛րն է։
Է՛դ է պատճառը հենց։
150 Որ սիրած որսն է իր—
Մեր
Հեռու
С․С․С․Р․–ը
Р. S.
Մոռացանք պ. Պուանկարեի «ուրուրը»—
155 Ռոտը։
Պ․ Պուանկարեի պարծանքը։