Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/181

Այս էջը հաստատված է

Պարոնի կարծիքով՝
էդպիսի չաղ մի որս—
Չի տեսել ոչ ինքը, ոչ աշխարքը։

160 Ռուրում—
Ածուխ է, ոնց որ գիտեք։
Իսկ ածուխը— թանկ է, քան ոսկին, կամ փղոսկրը։

Բայց
էլի—
165 Չհավատաք։
Պ․ Պուանկարեի ձեռքում——
Ածուխն էլ— ծուխ է լոկ,
Կամ—
Խոսք է։
170 Ռուրում—
Ուր որ նայեք՝ ծուխ է,
Վառվում է ամեն ինչ։
Բայց ոչ— ածուխը։
Թաց է։
175 Կարմիր է մի քիչ էլ։

Եթե իրեն մնար—
Ձեզ կզիջեր...
 
D R.
(ԳԵՐՄԱՆԻԱ )
Հիմի գնանք Գերմանիա։
Գերմանիան,
Ոնց որ գիտեք—
Աոցիալ—դեմոկրատական դրախտ է։