Զոր—գիշեր թռվռում է։
Պարում է։
Սիրում է, մասնավորապես, ամերիկական
պարեր։
65
Մասնավորապես— ուանստեպ կամ տանգո։
Պարում է, բառացի, ամեն վայրկյան ու ժամ․․․
Պարում է ամեն տեղ։
Իր համար— թե խրճիթ,
Խտրություն չգիտե։
70
Թե սալոն,
Թե Բեռլինի բիրժա։
Մոտենում եք.
Կարծում եք միտինգ է։
Բայց չէ՛։
75
էլի նա՛ է՛։
Ֆրեյլինը։
Ինքը զարնում է թևին,
Մարդիկ— ետևից։
Ֆրեյլինի հմայքին ենթակա՝
80
Բարձրանում են պատով.
Ուզում են նվաճեն երկինքը։
Անգամ լեգե՛նդ կա.
Ասում են՝
Մի անգամ,
85
Տկլոր,
Ոնց որ Ադամը,
Վազել է Ֆրեյլինի ետևից—
Ինքը Հիլֆերդինգը...
Եվ նա՛ էլ,
90
էդ փառքը,
Պարծանքը,