Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/188

Այս էջը հաստատված է

Թեկուզ գլուխ չունի—
Բայց ունի․․․ նստուկ։
Զարմանալի մարդ է էդ Նոսկեն։
180 Խոսելիս նա լիզում է իր թուքը։
Խոսելիս
Մարդ դե՛մքն է խոսակցին դարձնում,
Նոսկեն— նստուկը։

Նոսկեի էդ նստուկը—
185 Սկսվում է կուզից,
Իջնում է մինչև տակը։
Տափակ է։
Վրան—
Ոնց որ միս են թակել։

190 Չե՞ք հասկանում,
Խեղճը—
Դե շա՜տ է վաստակել։
Բայց չնայած դրան—
Նստուկը դեռ թարմ է։
195 Թեկուզ ինքը—
Լինելու է, կարծեմ, հիմա ծեր։
Վաստակել է թեկուզ— թե կուզ, թե պատիվ։

Զարմանում եք՝
Խեղճը
200 էդ ո՞նց է դիմացել—
Թե էրերտին իրան,
Թե Ստիննեսին Հուգո,
Թե— պրոլետարիատին․․.