Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/196

Այս էջը հաստատված է

80 Իսկ 910—ին—
Արդեն 60 միլիո՛ն։
Քիչ անց—
100...
(Իսկ դու գիտե՛ս, բանվոր,
85 Բանվո՛ր, գիտե՛ս դու երևի,
Բարիքը—
Չի ծնվում ինքն իրեն,
Ոչ էլ ընկնում է արևից.
Բարիքը—
90 Ի՛նքդ ես շինում,
Մեկ էլ ընկերդ—
Քեզ պես բանվոր․—
Իսկ դու ոչի՛նչ չունես,
Դոյչլանդում ընկերդ դեռ կաղում է անոտ։
95 Բարիքը—
Քո՛նն է,
Քո՛նն է, բանվո՛ր,
Քո՛նն է՝ ինչ կա բարդած։
Չե՞ս հասկանում․
100 Խելո՛ք,
Վերցրու Մարքսը կարդա)․․․

Ստիննեսը միլիոներ էր,
Երբ պայթեց պատերազմը։
Պատերա՞զմ է․
105 Լա՛վ
— Ստիննեսը պատրա՛ստ է։

(Օ, Ստիննե՛սը գիտե՛ր․
Ստիննեսը հենց ինքն էր պատրաստել

պատերազմը)։

Պատերազմ է․․․