Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/197

Այս էջը հաստատված է

110 Է՜յ—յ՜ յ՜ յ՜․․․
Բարձրացի՛ր էլ—
Բանվո՛ր,
Քշի գնա՛.
Բեր—
115 Բե՛լգիան։
Միացրու Ռուրին։
Թքա՛ծ թե գնով քո մսի.
Ռուրը— հարկավո՛ր է,
Հարկավոր է— Հուգո Ստիննեսին..․
120 Ի՞նչ.
Արնաքա՞մ է աշխարքը.
Օ, էդ ոչինչ.
— Ստիննեսը հանգի՛ստ է.
Անգամ ուռչում է ինքը,
125 Անգամ շահում։
Պատերազմը քանդո՞ւմ է.
Ո՞ւմ.
Բոլորի՞ն.
— Ինչքան ուզում է, թող քանդի․
130 — Ստիննեսը հրճվում է.
— Ստիննեսը ճախրում է Դոյչլանդից անդին։
Է՜յ,
Բանվո՛ր,
Ռումբ բեր,
135 Բեր բոմբ,
Բեր— թնդանոթ․
Ստիննեսը ուզում է ֆրանսական Լոթարինգը․
— Քարածուխ պլյուս կոքս՝
Պլյուս երկաթ,
140 Պլյուս պղինձ,
Պլյուս չուգուն—