Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/198

Այս էջը հաստատված է

Էս բոլորն հարկավո՛ր է—Ստի՛ննեսին Հուգո՛,
Է՜յ,
Բանվո՛ր,
145 Շտապիր դե—
Դեպի Վերդեն։
Շուտ,
Բե՛ր
Ռումբեր։
150 Պատերազմը բիրտ է,
Պատերազմը բերդ.
Օ, շտապի՛ր դե,
Օ, բեր թոփեր։
Ի՞նչ.
155 Բանվորը քիչ է․
— Քշե՛լ Լիեժից։
— Անտվերպենի՛ց հանել։
— Թքած թե արյուն կթքեն.
— Դատարկ բաներ։
160 Ստիննեսը ուզում է,
Ստի՛ննեսը.․․
— Ա՜խ։
— Թր—ախկ։
— Չեղա՞վ...
165 — Հեղափոխությո՞ւն...
Ոչինչ։
Ստիննեսը կսպասի՛ դեռ։
Ստիննեսը գիտե․—
— Ոնց որ կան բոզ կիներ—
170 Կան
Նոսկեներ․