Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/199

Այս էջը հաստատված է

Կ՞ա
Շեյդեման.
Կա
175 է՛բերտ․
Իսկ էբերտի բերդում Ստիննեսը ապահո՛վ է։
Ո՞վ է,
Որ դնելու է թաթը Ստիննեսի վզին.
Ի՞նչ.
180 Ոմն
Լեվինե՞..․
Օ, Նոսկեն կենդանի է,
Նոսկեն ոսկի՛ է էդ բանում—
Ստիննեսը գիտե...

185 ...Եվ ընկավ Բավա'րիայում
Եվգենի
Լեվինեն...
է՛բերտը նստեց։
Նստեց Նոսկեն։
190 Ու իր թաքուն թոկով
է՛բերտին բրթեց էլ Ստի՛ննեսը Հուգո։

Ու հալչում էր մարկը—
Ստիննեսը ուռչում էր․
Ու գնում էր Ստիննեսը,
195 Ինչ որ չուներ։

Հանք։
Քարածուխ,
Կոքս։
Տրա՛նսպորտ։
200 Կոֆե՞ է հարկավոր—
Կգնե Մարո՛կկոն։