Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/201

Այս էջը հաստատված է

— 8—ի տեղ 10 ժամ կամ շատ․
— Ով չունի— փոշի է Ստիննեսի ոտին։
235 — Բանվորը —
Գիտե՞ հո,
Որ սով է ներկայիս։
Բանվորին— էբե՛րտը․
Թող համոզի՛ նա,
240 Եթե ոչ— կթռչի՛ իր գահից՝
Եթե ոչ
Ստի՛ննեսը կշարժի իր ձեռը—
Կշարժվի ռայխսվերը․
Կդողա իր տակը—
245 Ռայխստագը․
Չլսեց մեկ թե—
Կհանի Սեկտեր․
Կամ—
Լյուդենդո՛րֆ կա,
250 Կամ կա — ֆաշիզմ ։
Կքերթե՛ ֆաշիզմը է'բերտի կաշին․․․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Ստիննեսը չկա՛ էլ,
255 Ստիննեսը մեռավ,
Բայց դեռ կա իր թաթը
Դոյշլանդի վրա։
Էնտեղ
էսօր էլ կան դեռ —
260 Անթիվ բանտեր։
Բանտերում— անթիվ կոմունիստ։
Էնտեղ դեռ կենդանի է—
Ստիննեսի փեսեն,