Դու ոսկի գրիչ ունես, դու այնպես իմաստո՛ւն ես. Ինքդ քեզ հրաժեշտ ես ասում,ինքդ քեզ կրկի՛ն
Գիտես, որ՝ լինելով է լինում, հատնելով է
Եվ մի՛շտ ծիծաղկուն է հոգիդ ու սիրտդ մշտապես
Թե կտոր տեսնես մի ամպի — ասա՝ սա ուրի՞շ է
Թե նստես, թե իջնես թամբից — ասա՝ սա ուրի՜շ
Թո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
Նա գնաց ու կրկին եկավ — երեկվա իմ սիրած
Բայց տեսա,որ արդեն չկա — երեկվա իմ սիրած
Կանգնած է մի երրո՛րդը դեմս.— այդ նա չէ՛ այլևս,
Եկած է — ու կարծես չեկած — երեկվա իմ սիրած
Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՛ն է այն,
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՛ն է այն,