Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/211

Այս էջը հաստատված է

Նա գնաց— ու կրկին դարձավ․— այդ նա՞ է արդյոք,

թե ուրի՞շը․․․

Դու նրան էլ չե՛ս ճանաչում․․․ քո ներկա՛ն է այն,

բարեկա՛մս։


XIX

Դու մի օր աչքերդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա
Կգնաս, կանցնես աշխարքից, որ ուրիշը քո տեղ

գոյանա։

— Այն դու՛ ես, իմաստուն, այն դու՛,— բայց արդեն

դարձած մի ուրիշ․

Հաստատեց, ժխտելով, նա քեզ, որ ուրիշը քո տեղ

գոյանա։



XX

Ինչ թու՜նդ է քո գինին, իմաստու՜ն, նրանից իմ հոգին

հարբում է.

Դա գինի՞ է, թե խո՞սք է ազդու, նրանից իմ հոգին

հարբում է.

Խմելու՞ ես, մահո՛վ իմ սերած, խմելու ես դու

է՛լ այս գինին,

Եթե այս պարտեզը գաս դու․— նրանից իմ հոգին

հարբում է։



XXI

Դու քսում ես հոնքերիդ սուրմա — դու անհո՛գ ես․
Ինչու՞ է տրտնջում զուր նա — դու անհո՛գ ես․
Ես գիտեմ թե՛ տրտունջը նրա, թե՛ քո այդ պայծառ

խնդությունը․

Տու՛ր դու ինձ մանկություն, տուր մա՛հ,— դու

անհո՛գ ես։