Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/216

Այս էջը հաստատված է


XXXV



Դու հարուստ չե՛ս եղել երբեք,— դու կյանքում միայն

աշխատել ես.

Դու ունես մկանուտ ձեռքեր,— դու կյանքում միայն

աշխատել ես,

Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես,

որ ամե՛ն ինչ փոխվում է.—

Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքը — դու կյանքում

միայն աշխատել ես։



XXXVI


Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար

չթվաց,

Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար

չթվաց.

Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան

հիմերի կործանումը—

Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար

չթվաց։



XXXVII



Դեռ երեկ քո միտքը խավար էր,—իմաստուն ես

արդեն հիմա դու.

Դու տեսար վիթխարի այս արարը,— իմաստուն

ես արդեն հիմա դու.

Դու տեսար պատմության խոհանոցը, մխացիր

ճենճերում դու նրա—

Եվ գիտես, թե ով է խոհարարը... Իմաստուն ես

արդեն հիմա դու։