Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/217

Այս էջը հաստատված է


XXXVIII



Քեզ տրված է կյանքը, որ լինես — ու ոչինչ երազ չթվա,
Որ կյանքում քո կյանքը շինես — ու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ

ես դու այն, որ գալիս է,

Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։



XXXIX


Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ—

դա կամուրջ է.

Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ

քանդում — դա կամուրջ է.

Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում

դրանում․

Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛

խնդուն — դա կամուրջ է։



XL


Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ

երազ չթվա,

Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ

երազ չթվա,

Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտահո՛սը դու

այդպիսով—

Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ

երազ չթվա։



XLI


Ծովափին նստած է մի մարդ.— այդ դո՞ւ ես գուցե,

իմաստո՛ւն․

Նայում է ծովին նա հանդարտ.— այդ դո՞ւ ես գուցե,

իմաստո՛ւն.