Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/231

Այս էջը հաստատված է

Իսկ դեմը—
20 Եվրոպան է։
Անծանոթը։
Պահվել է ծովերից անդին։
Ու պահել է բանտերում անգութ իր—
Պրոլետարներ անթիվ։

25 Շռթնկել է էնտեղ, ծովից դենը․
Սեղմել է իր քար թաթերով—
Հռոմը,
Ռուրը,
Բեռլինը —
30 Ամենուր— մե՛րոնց․․․

Ինչո՞ւ—
Մտածում է գանգս —
Մեր հզոր հողմերի թափից —
Մեր հզոր հողմերի արձագանքը
35 Չքանդեց բերդերն էն ափի։

Մտածում ու նայում եմ ծովին։
Իսկ կողքիս— ծեր մի ձկնորս
Երկաթե, վարժ ձեռքով իր
Նետում է իր կարթը դեպի ծով։

40 Նրա մոտ կանգնած են լուռ
Երկու ռուս կարմիր արմեյցի․
Նայում են աչքերով լուրթ—
Ձկնորսին,
Ծովին,
45 Ինձ։

Ձկնորսը նետել է դեպի ծով
Իր կարթը․ սպասում է որսի։