Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/232

Այս էջը հաստատված է

Ու խոսում է։
Կարմիր արմեյցիք
50 Լսում են զրույցը ձկնորսի։

Ձկնորսը— թեկուզ ծեր— սակայն
Եղել է բանակում Կարմիր։
Բայց պատմում է նրանց հիմա նա
Ձկնիկի մասին մի առ մի։
55 — Առաջին ձուկն աշխարհում —
Ֆորելն է— ասում է— հայերի,
Ֆորելից լավ ձուկ— չիք,
— Իսկ հայե՞րը․․․
— Մարդ են։ Ոչինչ...

60 Հարցնում է էստեղ արմեյցին․—
— Կռվո՞ւմ են— ասում են— հայ ու թուրք․․․
Ձկնորսը.—
— Ճիշտ է,
Առաջ։
65 Իսկ հիմա—ապրում են, ոնց որ դուք․․․
— Էդ առաջ էր, այո, երբ ցանցեր
Ու թակարդ էր դնում թագավորը․․․
Արմեյցին.
Ուրեմն նրանց է՛լ
70 Հաշտեցրեց բանվորի դիկտատուրը․․․
 
Ասաց— ու նայեց դեպի ծովը։
Ձկնորսը՝ աչքը կարթին։
Ու տիրեց լռություն։
Խշշացող
75 Ծովային լռություն խրթին։